Երևանում պարեկները, օդ կրակելով, հետապնդել են վճարային տերմինալից գողության փորձ կատարած անձանց (ՎԻԴԵՈ)

30.08.2022, 10:15
Երևանում պարեկները, օդ կրակելով, հետապնդել են վճարային տերմինալից գողության փորձ կատարած անձանց. ՎԻԴԵՈ
Երևանում պարեկները, օդ կրակելով, հետապնդել են վճարային տերմինալից գողության փորձ կատարած անձանց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 27-ի առավոտյան, ժամը 6.30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որ մոտակայքում ծառայության էին, արագ հասան նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմեցին փախուստի: Պարեկները հետապնդեցին` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով հասան նաև Արաբկիրի քրեական հետախույզները: Փախչողներից մեկը ձերբակալվեց և, գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ` ընդհանուր ավելի քան 23 գրամ դեղնականաչավուն զանգվածով:

«Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության փորձի երկրորդ մասնակցի անձը ճշտելու, նրան հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ:-0-