417.09
6.36
395.91
+1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում օտարերկրացիների կողմից կազմակերպված աղմկահարույց ավազակային հարձակումը բացահայտվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

13:11
15 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ ժամը 17.30-ին բժշկական դիմակ դրած չորս տղամարդիկ մտել են Երևանի Փափազյան փողոցում գործող մի կազմակերպության գրասենյակ, ատրճանակով ու դանակով սպառնացել են և հափշտակել զարդեր, փող, բջջային հեռախոսներ, ժամացույցներ, էլեկտրոնային կրիչներ, վարորդական իրավունքի վկայական, ապա փախել են, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու պարեկներ: Տուժողից, որը օտարերկրացի է, ընդունվել է հաղորդում։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։

«Իրավապահները զննել են դեպքի վայրը։ Հայտնաբերվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասսե ամրաններ, աչքերի կապիչներ, պոլիէթիլենային տոպրակ, մկրատ և այլն: Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու համար Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումներ իրականացրին։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվեց գրասենյակ մտած անձանց ինքնությունը։ Նրանք ևս օտարերկրացիներ են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արաբկիրի քրեական հետախույզները նաև պարզեցին, որ կասկածվողները Երևանի Գրիգոր Արծրունու փողոցում նստել են «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենա ու շարժվել Մեղրիի ուղղությամբ։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին միացան Երևան քաղաքի վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները։ Համագործակցված աշխատանքի շնորհիվ օտարերկրացիները հայտնաբերվեցին Մեղրի-Ագարակ ճանապարհին, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Արաբկիրի քննչական բաժին։

Խուզարկություններով հայտնաբերվել են փող, զարդեր, բջջայիններ և այլն։ Հանգամանքները նախաքննությումբ պարզվում են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:57
05 Դեկտեմբերի 2022
Սարսափելի դեպք Արագածոտնում. մեքենան վթարի է ենթարկվել, երիտասարդ ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են (ՖՈՏՈ)
Դաժան դեպք Արագածոտնում. երիտասարդ ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են
17:36
04 Դեկտեմբերի 2022
Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
22:26
03 Դեկտեմբերի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 32-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել, գրպանում եղել է 2 երկտող
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 32-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել, գրպանում եղել է 2 երկտող
18:47
03 Դեկտեմբերի 2022
76-ամյա տղամարդը կացնով հարվածել է քնած որդու գլխին և նրա կնոջը
76-ամյա տղամարդը կացնով հարվածել է քնած որդու գլխին և նրա կնոջը
21:17
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
16:31
02 Դեկտեմբերի 2022
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
17:01
01 Դեկտեմբերի 2022
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
16:14
01 Դեկտեմբերի 2022
Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասնում է
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում այսօր ՀՀ-ում ինքնաթիռի կործանման դեպքից
15:11
01 Դեկտեմբերի 2022
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է 2 այրված դի (ՖՈՏՈ)
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ինքնաթիռ է ընկել
13:29
01 Դեկտեմբերի 2022
Գեղարքունիքում ՎԱԶ-ը վերածվել է մետաղե ջարդոնի. 17-ամյա ուղևորի դին դուրս են բերել փրկարարները
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում. փրկարարները դուրս են բերել 17-ամյա ուղևորի դին՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ
15:26
29 Նոյեմբերի 2022
Քանաքեռավանում ԶԻԼ-ը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար, վարորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում. ՖՈՏՈ
14:50
28 Նոյեմբերի 2022
Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները (ՎԻԴԵՈ)
Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները. ՎԻԴԵՈ