Երևանում երեխայի մահվան հետքերով.«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն պարզաբանում է մահվան պատճառը

20.08.2021, 11:56
Երևանում երեխայի մահվան հետքերով.«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն պարզաբանում է մահվան պատճառը
Երևանում երեխայի մահվան հետքերով.«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն պարզաբանում է մահվան պատճառը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն պարզաբանում է տարածել նախօրեին որոշ ԶԼՄ–ներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ԲԿ–ում 8 ամսական երեխա է հանկարծամահ եղել։

Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում, երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: 

Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա: 

«Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է: Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական», – նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ:–0–