Երևանում 52–ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ, փամփուշտ ու դանակ (ՎԻԴԵՈ)
28.09.2022,
15:35
Երևանում 52–ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ, փամփուշտ ու դանակ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 25-ին Աջափնյակում ծառայութնյուն կատարելիս Իոսիֆյան փողոցում ձերբակալել են 52-ամյա մի տղամարդու, հաղորդում է ՀՀոստիկանության մամուլի ծառայությունը։
Քասախ գյուղում բնակվող տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա մոտից հայտնաբերվել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփուշտ ու դանակ։
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը նախաքննությամբ պարզվում են։–0–