Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել

03.05.2021, 18:22
Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։–0–