ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 20-ին, ժամը 11։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի թիվ 115 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը երկկողմանի փակվել է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում