Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ (ՖՈՏՈ)
07.08.2022,
16:13
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Իրականացվել են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։-0-