415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի մանկապարտեզում 6-ամյա երեխային բռնության ենթարկելու մեջ կասկածվող դայակից վերցրվել է ստորագրություն չհեռանալու մասին. ՔԿ-ն մեկնաբանել է (էՔՍԿԼՅՈւԶԻՎ)

22:47
07 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 6-ամյա երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ կասկածվող դայակի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Նախ քննիչները դայակի նկատմամբ խափանման միջոց են ընտրել տեղից չհեռանալու մասին ստորագրություն, ուղարկել դատախազին, ով կայացրել է կալանավորման որոշումը և ներկայացրել դատարան։ Դատարանը մերժել է կալանավորումը և հաստատել չհեռանալու մասին ստորագրությունը», - ասաց նա:

Թադևոսյանը չհաստատեց մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ երեխայի հետ կապված պատմությունը հորինել է մայրը՝ Գերմանիայում ապաստան ստանալու համար, որտեղ ապրում է կնոջ քույրը և որ մայրն արգելում է ծագումով պակիստանցի հորը տեսնել երեխային:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Ըստ նույն աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

ՔԿ-ում հարուցվեց քրեական գործ: Ավելի ուշ ԶԼՄ-ները սկսեցին հերքել այս լուրերը՝ նշելով, որ մայրը հորինել է այս ամբողջ պատմությունը՝ Գերմանիայում ապաստան ստանալու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը
10:49
23 Մայիսի 2023
Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել
Քաջարանի սարալանջում 50–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
20:26
22 Մայիսի 2023
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով (ՎԻԴԵՈ)
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով. ՎԻԴԵՈ