Երևանի կենտրոնում երկու երիտասարդներ փորձել են մեքենայից գողություն անել ու տեղում բռնվել են (ՎԻԴԵՈ)
20:29
05 Ապրիլի 2021
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 31-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։ Փողոցով քայլելիս տղամարդիկ բացում են կայանված «Մերսեդեսի» դուռը, սրահում ինչ-որ բան փնտրում, ապա փորձում հեռանալ։ Մի քանի քայլ՝ ու բռնվում են և, գողության փորձի կասկածանքով, բերման ենթարկվում բաժին։
«Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 22 և 27 տարեկան բնակիչներ են։ Ճշտվեց նաև տուժողի ինքնությունը։ Նա հանցագործության մասին հողորդում է ներկայացրել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։