Երևանի կենտրոնում BMW-ն բախվել է լուսացույցին ու ջարդուփշուր եղել, ուղևորի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)

02.03.2021, 12:22
Երևանի կենտրոնում BMW-ն բախվել է լուսացույցին ու ջարդուփշուր եղել, ուղևորի վիճակը ծանր է. ՖՈՏՈ
Երևանի կենտրոնում BMW-ն բախվել է լուսացույցին ու ջարդուփշուր եղել, ուղևորի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

 - рис.1

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մարտի 2-ին, ժամը 01:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է սյանը. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 - рис.2

«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1991 թ․) բախվել է լուսացույցին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա վարորդին և ուղևորին (Լ․, ծնված 1991 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–