Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

26.07.2020, 21:57
Տղամարդը չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին
Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 26-ին, ժամը 18։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է մոտ 65 տարեկան տղամարդու դի։-0-