Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

18.11.2020, 17:32
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05։26-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։–0–