Ողբերգական վրաերթ. աղբատար մեքենան վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու

02.08.2023, 20:11
Աղբատար մեքենան, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու
Ողբերգական վրաերթ. աղբատար մեքենան վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 74-ամյա Վաչագան Հ.-ն իր վարած ZIL մակնիշի աղբատար մեքենայով Բյուրեղավան քաղաքի թիվ 37 շենքի բակում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մնացական Ս.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Բյուրեղավան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են քաղաքացու մահը:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով ZIL-ը հաշվառված է Բյուրեղավանի քաղաքապետարանի հաշվեկշռում, վարորդը աղբահանություն կատարելիս է եղել, երբ ավտոմեքենան հետընթաց է կատարել և տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-