Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է (ՖՈՏՈ)

15.09.2019, 11:00
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է:
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է գրանցվել Արագած լեռան վրա։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորմամբ, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 - рис.1

Ժամը 15:55-ին Առողջապահության նախարարության կողմից տրամադրված «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ի ուղղաթիռը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է դեպքի վայր:

Ժամը 16:35-ին փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել են:

 - рис.2

Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել են տուժածի (Պյոտր Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Փրկարարները վերջինիս դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին, իսկ Մարգո Լ.-ին (1988 թ.) ավտոմեքենայով՝ տեղափոխել Աշտարակի ոստիկանության բաժին: Հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում, ուղղաթիռը և բժիշկները աշխատում էին ծովի մակերևույթից 3500 մետր բարձրության վրա։–0–