ԵՐԵՎԱՆ,16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ս.Պ–ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել։ Փաստի առթիվ արուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի հաղորդմամբ, մահացածը Երևանի բնակիչ՝ 83-ամյա Լիդա Պ-ն է։
Ծանուցում. eնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-