Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել

25.05.2022, 12:58
Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել
Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային  136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն է:

Կայքի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև` հայտնվելով երկաթե «արմատուրաների» վրա:

Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և ահազանգել են շտապ օգնություն: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–