Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Սևանա լճից 66–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
15.03.2023,
11:32
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Սևանա լճից 66–ամյա տղամարդու դի է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։
Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն
Տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ջրահեղձ է եղել։
Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–