Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր

09.08.2022, 11:12
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։

Վթարի հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։

Վթարի հետևանքով կոտրվել ու քոքահան են եղել պտղատու ծառեր՝ ծիրանենիներ, փշատենիներ, խնձորենիներ, սալորենիներ, ընկուզենիներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–