Ողբերգական ավտովթար Երևանում. 42–ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել
22.09.2021,
14:54
Երևանում. 42–ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա՝ երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-