Ողբերգական ավտովթար՝ Երևան–Աշտարակ ճանապարհին․ 22–ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

04.02.2025, 12:35
22–ամյա վարորդը Opel–ով բախվել է երկաթե սյանը, նրա կյանքը փրկել չի հաջողվել
Ողբերգական ավտովթար՝ Երևան–Աշտարակ ճանապարհին․ 22–ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմաբմ, ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը: 
 
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 
 
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ  է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։