ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 60-ամյա Կ․Ա–ն իր վարած MAN մակնիշի գազատար ավտոցիստեռնով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Հաղպատից դեպքի Ախթալա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Վթարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է ու ամբողջությամբ փակել ճանապարհը:
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում