Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)

02.06.2023, 15:26
Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված. ՎԻԴԵՈ
Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց «Արտաշատ» ԲԿ-ից՝ որովայնի թափանցող արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Վիճակը ծանր էր և առաջին բուժօգնությունից հետո նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներիա արդյունքում պարզվել էր, որ ահազանգից մոտ 40 րոպե առաջ տուժած երիտասարդի տան մոտակայքում կենցաղային անհիմն ու անհեթեթ հարցերի շուրջ նրա հետ վիճել է հասակակից մեկ այլ երիտասարդ՝ Այգեպատ գյուղի բնակիչ: Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված: Տղային դանակահարելուց հետո նույն դանակով նա հարձակվել էր նաև հոր վրա, որը, սակայն, բարեհաջող պաշտպանվել էր, և երիտասարդը դիմել էր փախուստի:

Արտաշատի քրեական հետախույզները հաջորդ օրը Այգեպատ գյուղում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաշին տեղափոխեցին դանակահարողին։ Նույն օրը նա ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք ու տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:

Մայիսի 28-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվեց և տեղափոխվեց ՔԿՀ:

Իսկ մայիսի 31-ին Էրեբունի ԲԿ-ից տեղեկացրեցին, որ 22–ամյա երիտասարդն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:–0–