438.1
4.37
401.96
+9
Եղանակը Երևանում
Հայ

Վեճ՝ հարսանիքի ժամանակ. Mercedes-ից կրակել են ու հեռացել (ՎԻԴԵՈ)

23:27
20 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 13-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց ահազանգ, որ Երևան-Երասխ ճանապարհի հարևանությամբ գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանում վեճ է եղել մի խումբ երիտասարդների միջև, որը շարունակվել է ավտոկայանատեղիում: Ըստ տեղեկության` այդտեղ վիճողներին մոտեցել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի միջից էլ կրակել են ու հեռացել:
Դեպքի վայրում հայտնաբերվեցին պարկուճներ:

Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Հետագա միջոցառումներն Արտաշատի քրեական հետախույզներն իրականացրին Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի, պետական պահպանության գլխավոր վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների հետ: Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացավ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ՝ իր հետ բերելով «Մակարով» ատրճանակ` դատարկ փամփշտատուփով. ըստ նրա` ռեստորանի բակում մեքենայի միջից կրակել էր ապօրինի պահվող հենց այդ հրազենով:

Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:56
18 Մարտի 2024
Երևանում 36–ամյա երիտասարդը հարվածել է 26–ամյա ընկերուհուն․ վերջինս էլ դանակահարել է նրան
Երևանում 26–ամյա աղջիկը դանակահարել է 36–ամյա ընկերոջը
14:53
18 Մարտի 2024
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում (ՖՈՏՈ)
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում․ ՖՈՏՈ
12:58
18 Մարտի 2024
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց․ երկուսն էլ ձերբակալվել են
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց
10:15
18 Մարտի 2024
Պայթյուն մեքենայում․ տուժածն այրվածքներով հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք. ՖՈՏՈ
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում