Վանաձորում խնջույքի մասնակիցները հոսպիտալացվել են աղիքային վարակի ախտանիշներով

16.02.2021, 00:04
Վանաձորում խնջույքի մասնակիցները հոսպիտալացվել են աղիքային վարակի ախտանիշներով
Վանաձորում խնջույքի մասնակիցները հոսպիտալացվել են աղիքային վարակի ախտանիշներով
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ:

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ:

Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 10-ը հոգի, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր:

Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն:

«Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոն և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն: Աշխատանքները շարունակվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–