«Թզբեհ» պատրաստելը թանկ է նստել գյումրեցի դպրոցականի վրա

03.05.2023, 10:41
«Թզբեհ» պատրաստելը թանկ է նստել գյումրեցի դպրոցականի վրա
«Թզբեհ» պատրաստելը թանկ է նստել գյումրեցի դպրոցականի վրա
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Գյումրու դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտը Տեքստիլագործների թաղամասում վնասվածք է ստացել՝ ճայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով, հաղորդում է aravot.am–ը։

Նա դիմել է պոլիկլինիկա՝ «ձախ դաստակի 1-ին մատի ճաք և 2-րդ մատի բեկորային կոտրվածք» վնասվածքով։ Պոլիկլինիկայից էլ ահազանգել են ոստիկանություն։

Աշակերտը ոստիկանության բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ մոտ 5 օր առաջ «թզբեհ» պատրաստելու նպատակով իրենց շենքի բակում իր ծանոթներից մեկից 6 հատ անհայտ ծագման փամփուշտներ է գնել՝ ամեն մեկի համար վճարելով 500 դրամ։ Նա 2 փամփուշտները դրել է միմյանց վրա և քարով հարվածել, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն, և նա ստացել է վնասվածքներ։

Մնացած փամփուշտները, ըստ դպրոցականի, նետել է նշված տարածքում առկա շինության պատի անցքի մեջ։ Անծանոթ մի երիտասարդ իրեն տեղափոխել է հիվանդանոց: Առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Դեպքի հանգամանքները պարզվում են, գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:–0–