Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել, առաջին երկրաշարժի հետևանքով մահացել է 14 մարդ
30.10.2020,
21:59
Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել, առաջին երկրաշարժի հետևանքով մահացել է 14 մարդ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայում մեկ օրում գրանցվել է երկրորդ երկրաշարժը։
Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»–ը` հղում անելով Anadolu գործակալությանը։
Առաջինը տեղի է ունեցել ծովում, էպիկենտրոնը գտնվել է Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում։ Երկրաշարժի ալիքը հարվածել է Իզմիրին, որտեղ գրանցվել են մասշտաբային ավերածություններ, մահացել է 12 մարդ, 412–ը տուժել է։ Երկրաշարժի ալիքը հասել է Հունաստանի Սամոս կղզի, որտեղ զոհվել է երկու դպրոցական և տուժել է եկեղեցին։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,9։
Նոր ցնցումը գրանցվել է Այդին գավառում` երկրի հարավ–արևմուտքում, Քուշադասի շրջանից 20կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,1։ Երկրորդ երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան։–0–