ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիի կենտրոնում` ֆիլհարմոնիայի մոտ, պայթյուն է որոտացել, հաղորդում է
ՌԲԿ–ն։
Ինչպես հաղորդում է 1tv.ge–ն, մեկ մարդ զոհվել է, երեքը` վիրավորվել։
Գործակալության տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Կոստավա փողոցում, նախնական տվյալներով, Dejavu գիշերային ակումբի տարածքում։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ և հրշեջներ։ Ոստիկանությունը շղթայել է տարածքը։
Ըստ «Նովոստի Գրուզիայի», պայթյունի նախնական պատճառը գազաեռակցման բալոնն է, որն օգտագործվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են մոտակա տների ապակիները, Կոստավա փողոցը փակ է։–0–