Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել

07.09.2022, 10:15
Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի և մոտ 50 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:-0-