«Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից երկու կին է դուրս բերվել
14.08.2022,
17:34
«Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից երկու կին է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից երկու կին է դուրս բերվել, նրանք քույրեր են:
Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ով դեպքի վայրում է:
Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի հետևանքով կա մեկ զոհ:
Նախարարի խոսքով, նա 40-45 տարեկան տղամարդ է:
Առողջապահության նախարարության տվյալներով, ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:
Այսօր ժամը 13:23-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայրում աշխատում է երկու տասնյակից ավել մարտական հաշվարկ:-0-