415.64
6.71
406.14
+28
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 18 մլն դրամի հափշտակություն. Հայաստանում հայր, որդի և դուստր խոշոր չափի հափշտակություններ են կատարել

20:42
22 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, հափշտակության չափը, հանցավոր խմբի անդամների ինքնությունը, որոնցից երեքն ընտանիքի անդամներ են, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը, որոնց թիվը գերազանցում է հինգ տասնյակը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, որի կազմում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական նպատակով, կատարել են ուրիշի գույքի հափշտակություններ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի անդամները, նյութական օգուտներ ստանալու նպատակով, հիմնականում թիրախավորելով ՀՀ մարզերի բնակիչներին, մանրակրկիտ պլանավորել են հափշտակությունների կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել են դերաբաշխում և վստահություն ձեռք բերելով տուժողների մոտ, մոլորության մեջ գցելով՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր հանդիսացող կեղծ «EURO» թղթադրամներ:

Պարզվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամներից 22-ամյա աղջիկը, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի:

Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18.100.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Խարդախությունը), իսկ 22-ամյա աղջկան՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 1ին մասով (Կողոպուտը): Նրանցից 3-ի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 18-ամյա երիտասարդի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:42
05 Օգոստոսի 2022
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
12:01
05 Օգոստոսի 2022
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
10:09
05 Օգոստոսի 2022
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
14:14
04 Օգոստոսի 2022
Lexus–ը մխրճվում է լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Lexus–ը մխրճվում լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը
15:07
03 Օգոստոսի 2022
32–ամյա Դավիթ Դալվաշերիձեն որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
32–ամյա Դավիթ Դալվաշերիձեն որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
14:01
03 Օգոստոսի 2022
Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
Քիչ առաջ Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
12:13
03 Օգոստոսի 2022
Արտակարգ դեպք Երևանում. 34–ամյա տղամարդը մտել էր տուն, ծեծել տանտիրուհուն ու հափշտակել 500 հազ. դրամ, ոսկյա մատանի ու հեռախոս (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Երևանում. 34–ամյա տղամարդը մտել էր տուն, ծեծել տանտիրուհուն ու հափշտակել 500 հազ. դրամ, ոսկյա մատանի ու հեռախոս. ՎԻԴԵՈ
00:18
03 Օգոստոսի 2022
ԱԻՆ-ը թարմ տեղեկություններ է հայտնել ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման վերաբերյալ
ԱԻՆ-ը թարմ տեղեկություններ է հայտնել ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման վերաբերյալ
21:44
02 Օգոստոսի 2022
ԱԻՆ. տեղեկություն է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱԺ-ում և այլ կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին
ԱԻՆ. տեղեկություն է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱԺ-ում և այլ կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին
14:18
02 Օգոստոսի 2022
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Mercedes–ն ու Mitsubishi–ն, կա 1 զոհ, 5 վիրավոր
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Mercedes–ն ու Mitsubishi–ն, կա 1 զոհ, 5 վիրավոր
12:42
02 Օգոստոսի 2022
Իսկական հոլիվուդյան կինո Ստեփանավանում. 4 դիմակավորված անձ մտել են տուն, կապել տիրոջն ու նրա կնոջը` հափշտակելով 10մլն դրամ, 20 հազար դոլար և զարդեր
Իսկական հոլիվուդյան կինո Ստեփանավանում. 4 դիմակավորված անձ մտել են տուն, կապել տիրոջն ու նրա կնոջը` հափշտակելով 10մլն դրամ, 20 հազար դոլար և զարդեր
18:32
01 Օգոստոսի 2022
Աղմկահարույց դեպք Երևանի կենտրոնում. 7 հոգով վիճել են, կրակել միմյանց ուղղությամբ ու մահակներով վնասել մեքենան. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Աղմկահարույց դեպք Երևանի կենտրոնում. 7 հոգով վիճել են, կրակել միմյանց ուղղությամբ ու մահակներով վնասել մեքենան. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ