Շիրակի մարզում 49–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել քաղաքացու.վերջինս տեղում մահացել է

03.06.2021, 15:04
Շիրակի մարզում 49–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել քաղաքացու.վերջինս տեղում մահացել է
Շիրակի մարզում 49–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել քաղաքացու.վերջինս տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 49-ամյա Սամվել Մ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդ հետիոտնի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդն էլ փախուստի չի դիմել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։–0–