«Շենգավիթ» ԲԿ–ում մի խումբ անձինք վիճաբանել ու քաշքշել են հիվանդանոցի աշխատակիցներին
27.01.2023,
16:15
Քաշքշուկ ու վեճ «Շենգավիթ» ԲԿ–ում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Երևանի գնդի պարեկները, որոնք խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալել ու Շենգավիթի բաժին են ներկայացրել երկու երիտասարդի՝ երկուսն էլ Ալավերդի քաղաքի բնակիչ:
Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:
Բժշկական կենտրոնի անվտանգության պետից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ մի խումբ անձինք վիճաբանել և քաշքշել են հիվանդանոցի աշխատակիցներին՝ խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը:
Հանգամանքները պարզվում են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:–0–