Սևանի մոտ երկրաշարժ է գրանցվել

18.01.2023, 15:19
Սևանի մոտ երկրաշարժ է գրանցվել
Սևանի մոտ երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նշենք, որ այսօր 8 բալանոց երկրաշարժ է գրանցվել Իրանում, որը զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։–0–