Հայաստանցիները զգացել են Իրանում գրանցված 8 բալանոց երկրաշարժը

18.01.2023, 14:30
Քիչ առաջ 8 բալանոց երկրաշարժ է գրանցվել
Հայաստանցիները զգացել են Իրանում գրանցված 8 բալանոց երկրաշարժը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:08-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։–0–