Սարսափելի ավտովթար Արագածոտնի մարզում. Opel–ը ջարդուփշուր է եղել, վարորդը տեղում մահացել է. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
27.06.2022,
13:56
Հրապարակվել են կադրեր Արագածոտնում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի վայրից

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում հիշյալ ճանապարհահատվածում, միմյանց են բախվել «Գազ 53» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–