Քանաքեռավանում ԶԻԼ-ը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում (ՖՈՏՈ)
29.11.2022,
15:26
Խոշոր ավտովթար, վարորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 29-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, վարորդը արգելափակվել է բեռնատարի խցիկում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով փակվել է ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարվել է հոսանքազրկում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Ա․ Վ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։-0-