Փայտով ծեծել են ու խոշտանգել. Երևանի մանկատներից մեկում երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել (ՎԻԴԵՈ)
22.09.2020,
18:08
Փայտով ծեծել են ու խոշտանգել. Երևանի մանկատներից մեկում երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:
Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, տեղեկությունների իսկությունը ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է», – հայտնում են ոստիկանությունից:–0–
Загружается новость ... "Лево"