Օձերն ակտիվանում են. մեկ օրում 12 ահազանգ է ստացվել

05.06.2023, 11:54
Օձերն ակտիվանում են. Փրկարար ծառայությունը մեկ օրում 12 ահազանգ է ստացել
Օձերն ակտիվանում են. մեկ օրում 12 ահազանգ է ստացվել
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը:

Մասնավորապես՝ Երևան, Մասիս, Աշտարակ, Արմավիր, Վաղարշապատ, Եղեգնաձոր քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 4 սահնօձ, 2 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:–0–