584.78
6.68
494.78
+35
Եղանակը Երևանում
Հայ

Նախօրեին Երևանում կատարված սպանության հետքերով. հայտնի է կասկածյալն ու դեպքի մի շարք հանգամանքներ

12:50
19 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 43-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Որոշում է կայացվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձին ձերբակալելու մասին, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:20-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Загружается новость ... "Лево"

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, տուժողի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1979 թվականին: Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ 43-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, զննության է ենթարկվել նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից վարած ավտոմեքենան, որի ժամանակ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:

Բժշկական կենտրոնից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակի կրծքավանդակի հրազենային վնասվածքից դուրս է բերվել և առգրավվել թվով 5 արճճային պարունակությամբ գնդակ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:12
19 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր
Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր
10:03
19 Հուլիսի 2021
Կրակոցներ Ամիրյան փողոց. 1 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ժամը 20:00–ի սահմանում կրակոցներ են հնչել Ամիրյան փողոցում
18:40
18 Հուլիսի 2021
Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել
Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել
14:17
18 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Լոռու մարզում․Opel-ը 30 մետր բարձրությունից ընկել է ձորը, 55-ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Լոռու մարզում․Opel-ը 30 մետր բարձրությունից ընկել է ձորը, 55-ամյա վարորդը մահացել է.ՖՈՏՈ
16:11
17 Հուլիսի 2021
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
23:50
16 Հուլիսի 2021
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
18:33
16 Հուլիսի 2021
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
12:51
16 Հուլիսի 2021
73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը
19:57
15 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
12:04
15 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:58
15 Հուլիսի 2021
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
18:37
14 Հուլիսի 2021
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին (ՎԻԴԵՈ)
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին.ՎԻԴԵՈ