Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում

19.12.2019, 00:22
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ 

Загружается новость ... "Лево"

Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից, հաղորդում է shamshyan.com–ը։ 

Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։

 Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է հրազենից։–0–