Մյասնիկյան պողոտայում 7 մեքենա է բախվել․ կան տուժածներ (ՖՈՏՈ)

17.01.2025, 11:02
Խոշոր ավտովթար՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ․ ՖՈՏՈ
Մյասնիկյան պողոտայում 7 մեքենա է բախվել․ կան տուժածներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 17-ին, ժամը 01:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

ДТП на Мясникяна 

Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ` Դ. Գ., ծնված 1981 թ.), «Tesla» (վարորդ` Ա. Ա., ծնված 1998 թ․), «Mercedes-Benz» (վարորդ` Է. Թ., ծնված 1990 թ․), «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ., ծնված 1970 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ռ., ծնված 1999 թ.), «BMW» (վարորդ` Ռ. Բ., ծնված 1989 թ.) և «Lexus» (վարորդ` Ա. Պ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

ДТП на Мясникяна

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Կ.-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածներ Մ. Կ.-ն և Ա. Զ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

ДТП на Мясникяна

Փրկարարները հոսանքազրկել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: