430.32
5.73
396.02
-10
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում. ի՞նչ է հայտնի այս ժամի դրությամբ (ՎԻԴԵՈ)

12:45
09 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Խոշոր հրդեհ է բռնկվել OBI հիպերմարկետում, որը գտնվում է Մոսկվայի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում։
ՏԱՍՍ-ը հավաքել է հիմնական տեղեկատվությունը միջադեպի մասին ։

Ի՞նչ է տեղի ունեցել

  • Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան: Հրդեհի սկզբնական մակերեսը կազմել է 250 քառ. մ, հետագայում այն ավելացել է մինչև 7 հազար քառ. մ, ապա՝ մինչև 18 հազար քառ. մ.:
  • Վերջին տվյալներով՝ հրդեհը մեկուսացվել է 7 հազար քառ. մ տարածքում։
  • Այրվող հիպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո, ըստ արտակարգ իրավիճակների ծառայության, սկսվել է կառույցների փլուզում։ Ենթադրվում է, որ հրդեհի ժամանակ գազի բալոններ են պայթել։
  • Հիպերմարկետը գրեթե ամբողջությամբ ավերված է:
  • Հրդեհը չի տարածվել «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնի մնացած մասի վրա։
  • Ավելի քան 70 մարդ և 20 միավոր տեխնիկա ներգրավված է մարման աշխատանքներում, նախատեսվում է ներգրավել ավիացիա։ Հրդեհաշիջումը բարդանում է շենքի կոնստրուկցիայի և այրման մեծ ծանրաբեռնվածության պատճառով:
  • Հրդեհի հիմնական վարկածը կարճ միացումն է։ Արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ հրդեհի պատճառ են դարձել խախտումները, որոնք թույլ են տրվել շենքի ընդարձակման նպատակով իրականացվող եռակցման աշխատանքների ժամանակ։ Աշխատողները դուրս են եկել շենքից՝ չկարողանալով մարել կրակը։
Զոհեր
  • Այս պահին հայտնի է մեկ զոհի մասին:
Հետևանքներ
  • Հրդեհի տարածքում երթևեկությունը չի խոչընդոտվում։
  • Այրվող հիպերմարկետի մոտ օդի նմուշառումներ են վերցվել, որոնք կուղարկվեն լաբորատորիա, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի մարզի վարչությունը։ Մերձմոսկովյան էկոլոգիայի և բնապահպանության նախարարության տվյալներով՝ առևտրի կենտրոնի մոտ օդում աղտոտիչների առավելագույն թույլատրելի նորմայի գերազանցում չի գրանցվել։
  • Մերձմոսկվայի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսել հրդեհի փաստով, դեպքի վայր է մեկնել Խիմկիի դատախազ Դենիս Անդրեևը։
  • «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնը փակ կլինի դեկտեմբերի 9-ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
25 Հունվարի 2023
22 և 35 տարեկան քույրերը Երևանի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրել (ՎԻԴԵՈ)
22 և 35 տարեկան քույրերը Երևանի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրել. ՎԻԴԵՈ
14:59
25 Հունվարի 2023
Հայրը բռունցքով հարվածել է դստեր դեմքին ու հրացանով կրակել է. 36–ամյա կինը դիմել է ոստիկանություն
Հայրը բռունցքով հարվածել է դստեր դեմքին ու հրացանով կրակել է. 36–ամյա կինը դիմել է ոստիկանություն
22:10
24 Հունվարի 2023
Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի (ՎԻԴԵՈ)
Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի. ՎԻԴԵՈ
15:44
24 Հունվարի 2023
Երևանում պարեկները նկատել են կասկածելի վարքագծով վարորդի ու հայտնաբերել ատրճանակներ, փամփուշտներ, թմրանյութ (ՎԻԴԵՈ)
Երևանի պարեկներն նկատել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա վարող մի տղամարդու, որի վարքագիծը կասկածելի էր թվացել. ՎԻԴԵՈ
11:53
24 Հունվարի 2023
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Երկու մարդ է մահացել Ստամբուլի հայկական եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով
10:48
24 Հունվարի 2023
Լոռիում 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով
Սարսափելի դեպք Լոռիում. 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով
10:49
23 Հունվարի 2023
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
20:06
21 Հունվարի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում
Ողբերգություն Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի
12:38
21 Հունվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակություն. ՎԻԴԵՈ
22:16
20 Հունվարի 2023
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել շենքում. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ. ՖՈՏՈ
15:22
20 Հունվարի 2023
Փլվածքի հետևանքով քաղաքացի է մահացել
Քաղաքացին դուրս են բերել հողաշերտի տակից, ԲԿ–ում արձանագրվել է վերջինիս մահը