Մետրոյի երկաթուղային գծերի բաց հատվածում քաղաքացի է հայտնվել
21.01.2025,
16:54
Մետրոյի կայարաններից մեկում երկաթուղային գծերի բաց հատվածում քաղաքացի է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի բաց հատվածում քաղաքացի է հայտնվել։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
«Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է, ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե գնացքն ուշացել է»,– նշեց նա։
Հարցին, թե ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա պատասխանեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը նշեց, որ քաղաքացին վնասվածքներ չի ստացել։