Մերձմոսկվայում օդանավ է կործանվել, հրապարակվել են վթարի պահի կադրերը (ՎԻԴԵՈ)

17.08.2021, 15:43
Մերձմոսկվայում օդանավ է կործանվել, հրապարակվել են վթարի պահի կադրերը.ՎԻԴԵՈ
Մերձմոսկվայում օդանավ է կործանվել, հրապարակվել են վթարի պահի կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մերձմոսկվայում ԻԼ–112Վ տիպի թեթև ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։

Մերձմոսկովյան Կուբինկայում կործանված ԻԼ-112-ի օդաչուները մինչև վերջին պահը փորձել են փրկել ինքնաթիռը և այն հեռու են տարել բնակելի շենքերից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից:

«Ուսումնավարժական թռիչքի ժամանակ Կուբինկա օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարվել է Իլ-112Վ տիպի թեթև ռազմատրանսպորտային ինքնաթիռ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, օդանավում եղել է 3 մարդ: Նախնական տվյալներով, ոչ ոք ողջ չի մնացել:

Իլ-112Վ–ն նորագույն ռուսական թեթև ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է: Թռիչքի առավելագույն բարձրությունը 7 հազար 600 մետր է, բեռնախցիկի չափերը թույլ են տալիս այնտեղ տեղավորել ՈւԱԶ-452 տիպի ավտոմեքենա, մինչև 50 մարդ և մինչ 26 պարաշյուտիստ` անձնական սպառազինությամբ:–0–