ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երկու տասնյակ միգրանտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Մերձմոսկվայի բակերից մեկում։
Ծեծկռտուքի ընթացքում հնչել են կրակոցներ, հաղորդում է «Իզվեստիան»` հղում անելով սոցիալական ցանցերում ականատեսների վրա։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18–ի երեկոյան, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն երեքշաբթի` հուլիսի 20–ին։
Նախնական տվյալներով, զանգվածային ծեծկռտուքի մասնակիցները Միջին Ասիայից եկած միգրանտներ են։
Համացանցում հրապարակված կադրերից երևում է, որ ծեծկռտուքի ժամանակ մասնակիցներն օգտագործել են փայտեր և շշեր։ Միջադեպի հետևանքով վնասվել են բակում կայանած մեքենաները։–0–