Մեքենայի ինքնավթարի հետևանքով 68–ամյա ուղևորուհին մահացել է

10.01.2025, 16:45
Nissan–ը կողաշրջվել է, կա զոհ
Մեքենայի ինքնավթարի հետևանքով 68–ամյա ուղևորուհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա Սուսան Մ.-ն, տեղում մահացել է: Եվս մեկ ուղևոր ստացել է բուժօգնություն։ Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: