Մահվան ելքով վրաերթ Երևանում.25–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

31.10.2021, 00:21

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա Արթուր Մանուկյանը՝ իր վարած Mercedes ML-430 մակնիշի ավտոմեքենայով, Արտաշիսյան փողոցում՝ թիվ 62 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող կին հետոիտնի:  

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, բայց ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:  

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–