Մահվան ելքով վրաերթ Կասյան փողոցում. մարդատար ավտոբուսը վրաերթի է ենթարկել էստակադայի սկզբնամասով անցնող հետիոտնին

02.05.2021, 12:50
Մահվան ելքով վրաերթ Կասյան փողոցում. մարդատար ավտոբուսը վրաերթի է ենթարկել էստակադայի սկզբնամասով անցնող հետիոտնին
Մահվան ելքով վրաերթ Կասյան փողոցում. մարդատար ավտոբուսը վրաերթի է ենթարկել էստակադայի սկզբնամասով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, 2  մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 37-ամյա Վաղինակ Թադևոսյանը իր վարած «Յոթունք» մակնիշի ավտոբուսով Կասյան 1 հասցեի դիմաց՝ Բարեկամության էստակադայի սկզբնամաասում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան տղամարդ հետիոտնի:  

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն  ժամանել է շտապօգնության բժիշկների  011 հերթապահ  խումբը և բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել  է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:  

Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–