Լուսաձայնային նռնակներ, պայթուցիչներ, գնդացիր. Արմավիրի մարզում մի ողջ զինանոց է հայտնաբերվել

13.06.2022, 12:57
Լուսաձայնային նռնակներ, պայթուցիչներ, գնդացիր. Արմավիրի մարզում մի ողջ զինանոց է հայտնաբերվել
Լուսաձայնային նռնակներ, պայթուցիչներ, գնդացիր. Արմավիրի մարզում մի ողջ զինանոց է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրամիջոց է պահվում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայութունը:

Загружается новость ... "Лево"

«Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ, և հունիսի 8-ին, դատարանի որոշմամբ, կատարվում է խուզարկություն, որին մասնակցում են նաև այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ: Առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվում է տարատեսակ զենք-զինամթերքի մի ողջ տեսականի, այդ թվում` գիշերային տեսադիտարկման երկու սարք, լուսաձայնային երեք նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, տարբեր տիպի ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:-0-