Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
07.06.2021,
16:37
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ աշխատասենյակից գողացել են լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրի պայուսակը, որի մեջ եղել է այֆոն հեռախոս, 200 000 դրամ և բանկային 2 քարտ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը Արցախի պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գողոնը առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:–0–